Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 22-10-2025

Ես հո Նիկոլի նման ապուշ չեմ, որ կարգալույծ արված հոգևորականի պատարագին մասնակցեմ․ հարցում

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մասնակցելու է կարգալույծ հռչակված հոգևորականի մատուցած պատարագին։ «Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ քահանա Ասատրյանը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է կարգալույծ արված հոգևորականի մատուցած պատարագին։ Մտադի՞ր եք միանալ նրան»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, նշելով, որ չի պատրաստվում միանալ Նիկոլ Փաշինյանին, որոշներն էլ ասացին, որ կմիանան։

«Ինքն ապուշ ա, հո ես էլ ապուշ չեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ միանալու է Նիկոլ Փաշինյանին։ «Այո, անպայման։ Էսօր ուրիշ մարդ չկա, սաղ փչացած մարդիկ են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ կարգալույծ հռչակվածը հոգով հոգևորական է դեռ։ «Ոչ, մտադիր չեմ միանալ, բայց եթե ուզում է, թող մասնակցի, ինչ արգելք։ Հոգով հոգևորական է դեռ»,- ասաց նա։

«Անունը լսել անգամ չեմ ուզում, զզվում եմ իրենից»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում