Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:50 09-08-2024

Գերմանիայից հատուկ եկել եմ, որ մասնակցեմ. նորակոչիկները Եռաբլուրում երդվեցին

Այսօր `օգոստոսի 9֊ին,Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցավ նորակոչիկների երդմնակալության արարողությունը։

Զինվորները նահատակների գերեզմանների առաջ երդվեցին ծառայել Հայրենիքին անվերապահորեն`հուզումնալի և հպարտության պահեր պարգևելով իրենց հարազատներին։

«Մենք կրթել, դաստիարակել ենք լավ երիտասարդներ, որոնք պետք է անձնվիրաբար ծառայեն։ Ունենք նաև 44-օրյա պատերազմում զոհ որը հանգչում է հենց այստեղ՝ Եռաբլուրում»,- ասաց զինվորի տատիկը։

Երդմնակալության արարողությանը մասնակցելու համար զինվորների հարազատները եկել էին նաև արտասահմանից.

«Քրոջս տղայի երդմնակալության արարողություն էր, Գերմանիայից հատուկ եկել եմ մասնակցելու, հատկապես որ Եռաբլուրում էր.շատ հուզիչ էր»,- ասաց տղաներից մեկի մորաքույրը։

Երդմնակալության արարողության ավարտից հետո հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո` տերունական աղոթքը։ Ելույթներից հետո զինվորները ծաղիկներ խոնարհեցին նահատակ զինվորների գերեզմաններին։

Նրանց տրվեցին արձակման թերթիկներ` պայմանով, որ կիրակի` ժամը 17։00, նրանց կվերադարձնեն զորամաս։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում