Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 21-10-2025

Սրտից վատ եմ․ Ժաննա Անդրեասյանի փոդքասթները չեմ նայում․ հարցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սկսել է փոդքասթների շարք, որի ընթացքում զրուցում է տարբեր ոլորտների մասնագետների, գիտնականների, կրթական և մշակութային գործիչների հետ։ Զրույցների նպատակն է ներկայացնել արդիական խնդիրներ, գաղափարներ և փորձառություններ, որոնք վերաբերում են կրթական բարեփոխումներին, գիտության զարգացմանը, մշակույթի պահպանմանը և նորարարական նախաձեռնություններին Հայաստանում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանի փոդքասթները դիտու՞մ եք»:

Բոլոր հարցվածները բացասական պատասխան տվեցին, նշելով, որ դա իրենց չի հետաքրքրում:

«Տենց հարցեր մի տվեք, բերանս չբացեմ: Հայաստանի 4 կառավարիչների համար բենզինն ափսոս ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչ մեկին չի հավատում: «Ոչ, ոչ մեկին չի կարելի հավատալ: Դրա համար ավելի լավ ա չնայեմ, սրտից վատ եմ»,- նշեց նա:

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` զզվում է բոլորից: «Կլինի չհարցնեք, ալերգիկ վիճակ է առաջանում մոտս Ժաննա Անդրեասյանից ու առհասարակ ամբողջ կառավարությունից, որովհետև նորմալ ոչինչ չեն անում»,- ասաց նա:

«Չէ, ես հեռուստացույց չեմ նայում»,- պատասխանեց մեկ այլ հարցված:

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ