Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:02 06-02-2024

Կարեն Անդրեասյանի նամակը Ձմեռ պապիկին դատական համակարգի ծառայողների համար վատ հետևանքներ է ունեցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ինչպես հայտնի է, Նոր տարվա օրը ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նամակ էր գրել Ձմեռ պապին․ «Բաց նամակ՝ Ձմեռ պապին եւ բոլոր բարի մարդկանց. երազում եմ, որ 2024 թվականին կատարվեն իմ 5 երազանքները։ Երազանքներից մեկը. դատական ծառայողները (օգնական, քարտուղար, կարգադրիչ եւ այլ) այսօր ստանում են 100-200 հազար դրամ աշխատավարձ եւ կատարում են տաժանակիր ու բոլորիդ ճակատագրերի համար չափազանց կարեւոր աշխատանք: Շատ եմ խնդրում, շատ, թո՛ղ բարձրանան նրանց աշխատավարձերը»։

Մինչ Կարեն Անդրեասյանը 2024 թվականին դատական համակարգի ծառայողի աշխատավարձի բարձրացման ցանկության մասին է խոսում, դատական ծառայողների վրա այն վատ անդրադարձ է ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստացել, որ մինչ այս, աշխատավարձից բացի, այդ աշխատակիցները նաեւ հավելավճար են ստացել, սակայն, 2024 թվականից սկսած, իրենց հավելավճարները 7-8 տոկոսով կրճատել են։

Ստացվում է՝ Կարեն Անդրեասյանը Ձմեռ պապիկից խնդրում է վարձատրության բարձրացում, բայց իրականում կրճատումներ է անում:

Դատական համակարգում այս իրավիճակը գնահատել են այսպես՝ մեկ վատ բան՝ Կարեն Անդրեասյանից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան