Ներքին 10 ամիս առաջ - 18:50 23-10-2025

Եկեղեցական ալիք ա, դրա համար էլ փակում են․ Շողակաթը նայում եմ, չեմ ուզենա, որ փակվի․ հարցում

Ազգային ժողովում «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Դրանով նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են ՔՊ-ականները ցանկանում փակել Շողակաթ հեռուստաընկերությունը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ գուցե դա կապ ունի կաթողիկոսի հետ, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Երևի կաթողիկոսի պահով»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ վերջին շրջանում հոգևոր կյանքին քիչ են ուշադրություն դարձնում։

«Երևի շատ արդար հեռուստաալիք ա դրա համար, բայց գիտեմ, որ կարգին հոգևոր-մշակութային հաղորդումներ են։ Մի տեսակ էս վերջերս էդ հոգևորին արդեն մի քիչ քիչ են ուշադրություն դարձնում երևի դրա համար»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ ինքը դիտում է։ «Չգիտեմ, ես նայում եմ, չեմ ուզենա, որ փակվի»,- նշեց նա։ «Եկեղեցական ա երևի դրա համար»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը