copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 22:42 20-10-2025

Վարդան Ղուկասյանի գործով գաղտնալսումն իրականացվել է ԱԹՍ-ի միջոցով՝ հագեցված հատուկ գաղտնալսման համակարգով. Աբրահամյան

Դաշտում տեղեկատվություն է շրջանառվում, որ Վարդան Ղուկասյանի գործով գաղտնալսումն իրականացվել է ԱԹՍ-ի միջոցով՝ հագեցված հատուկ գաղտնալսման համակարգով. ենթադրաբար արտահոսքն իրավապահ համակարգից է եղել, որով փորձել են ցույց տալ իրենց «պրոֆեսիոնալիզմը» և «հիմնավորել» ձայնագրության ճշգրտությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Նախ այս համակարգի նկատմամբ որևէ վստահություն չկա` հաշվի առնելով կեղծիքների այն մեծ մասշտաբները, որոնք արտահայտվել են գործող ռեժիմի կողմից:

Երկրորդ, եթե նման համակարգեր ունեիք, ապա ինչո՞ւ դա չէիք կիրառում Փարաքարում ու մարդկային կյանքեր փրկում, երբ ակնհայտորեն ծանր հանցագործության արտահայտված ռիսկեր կար:

Սրանք իրենց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում. տակները չոր լինի, սեփական անվտանգությունը ապահոված, իսկ թե հանրային շահն ի՞նչ է պահանջում կամ օրենքով նախատեսված ի՞նչ պարտավորություններ ունեն, հեչ իրենց հետաքրքիր չի»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ