copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:48 17-12-2021

Էստոնիան Վրաստանից հաշվետվություն է պահանջել՝ կապված դեսպանության գաղտնալսման հետ

Էստոնիայի վարչապետ Կաի Կալլասը Eesti Päevaleht-ին տված հարցազրույցում խոսել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման մասին, որը կայացել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։

Մամուլը հաղորդել է, որ զրույցն անցել է շատ ջերմ մթնոլորտում։ Կալլասը, սակայն, խոստովանել է, որ քննարկվել են նաև ավելի բարդ թեմաներ՝ Վրաստանում կասեցված բարեփոխումները և աշնանը հայտնված հաղորդումներն այն մասին, որ Թբիլիսիում գաղտնալսվել են արևմտյան երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունները, այդ թվում՝ Էստոնիայի։

Պատասխանելով հարցին, թե Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ինքը քննարկե՞լ է այդ թեմաները, Էստոնիայի վարչապետը պատասխանել է, որ այդ մասին շատ կոնկրետ են խոսել։

«Ես ասացի, որ մենք ուզում ենք ձեզ աջակցել և օգնել, բայց մեզ համար դա հեշտացրեք: Իրականացրեք դատական բարեփոխումներ, փորձեք հաղթահարել հասարակության պառակտումը»,- ասել է Կալլասը:

Էստոնիայի կառավարության ղեկավարն ասել է, որ հաշվետվություն է պահանջել դեսպանության գաղտնալսման հարցով հետաքննության ընթացքի մասին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ