Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 12:38 20-10-2025

Մենք էլ ենք ուշացել․ օրենքն ընդունելու պահին չքննարկվեցին կետերը, կանգնեցինք փաստի առաջ

Խնդիրը միայն Հայաստանին չի վերաբերվում, բայց հապաղող մասը մենք ենք։ Այսինքն, խնդիրը մոտ երկու շաբաթ է կա, դիմումները տրված են լուծման համար բայց ոչ մի լուծում դեռ չի առաջարկվել։ Այս մասին Կառավարության դիմաց բեռնատարների վարորդների հերթական բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց լոգիստիկ ընկերություններից մեկի հիմնադիր-տնօրենը։

«Օրենքում շատ կետեր կան, որոնք մուտք-ելք անող վարորդների հետ կապված ունեն բացառություններ։ Դրանք, իհարկե, պետք է քննարկվեին, երբ օրենք ընդունվեց։ Մենք էլ ենք ուշացել․ օրենքն ընդունելու պահին չքննարկվեցին կետերը, կանգնեցինք փաստի առաջ, ինչպես մյուս բոլոր երկրները»,- նշեց նա։

Մանրամասներրը՝ տեսանյութում

Ձեզ գուցե հետաքրքրի