Միտք Ներքին 9 ամիս առաջ - 18:00 15-10-2025

Նիկոլի կոչին չեն հետևի․ մարդիկ մեքենաները չեն փոխի հեծանիվներով․ հարցում

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է աշխատանքի և դասի գնալ հեծանիվով։ Նա առավոտյան սոցցանցերի իր էջում տեսանյութ է հրապարակել, կոչ անելով հեծանիվով գնալ աշխատանքի։
«Աշխատանքի (դասի) գնալ հեծանիվով։ Դա ոչ միայն ամոթ չէ, այլև հարմար է, առողջ և հաճելի»,- տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչ եք կարծում ինչքան մարդ կհետևե՞ն Նիկոլ Փաշինյանի կոչին և հեծանիվով կգնան դասի ու աշխատանքի»։

Հարցվածների մի մասը նշեց, որ հեծանիվ վարելը առողջարար է, որոշներն էլ ասացին, որ հեծանիվը հարմար չէ աշխատանքի գնալու համար։

«Հեծանիվով գնան ինչ անեն, ոտքերով ավելի հաճելի ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հեծանիվով հարմար չիլինի աշխատանքի գնալը։
«Ինձ թվում ա, որ հեծանիվով շատ անհարմար ա աշխատանքի գնալ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ մարդիկ մեքենաները չեն փոխարինի հեծանիվով։
«Դա չի լինի էստեղ, որովհետև մարդիկ էնքան լավ մեքենաներ ունեն շատ քչերը մեքենան կփոխարինեն հեծանիվով»,- ասաց նա։

«Նրա ոչ մի բանին ոչ ոք չի հետևի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել