copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:02 09-06-2022

Ճիշտ ենք, չէ՞, հասկանում. հետո չպարզվի՝ ճոխ-ճոխ ասում ենք, բայց սահմանափակումներ ենք գրել հետևի տողի մեջ. Փաշինյան

Կառավարության հերթական նիստում քննարկվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների մասին հարցը, որը զեկուցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նիկոլ Փաշինյանը որոշակի ճշտումներ անելուց ասաց. «Կառավարությունը 12 մլն դրամի չափով երաշխիք է տալիս վարկին և փակում է վարկը ոչ միայն սահմանամերձ գյուղական, այլև ցանկացած ընտանիքի, և եթե ունի երկու երեխա, մեկ ամիս անց ծնվում է երրորդ երեխան, բայց վարկը վերցնելուց հետո նաև դառնում է մեր մյուս՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի շահառու, այսինքն՝ մինչև 2մլն դրամ կուղղվի մայր գումարի մարմանը, պլյուս եթե զինվորական էլ է, ավելի է մեծանում։ Էս պահերը ճիշտ ենք, չէ՞, հասկանում, հետո ստուգո՞ւմ ենք։ Հետո չպարզվի, որ ճոխ-ճոխ ասում ենք, հետո պարզվի, որ սահմանափոկումներ ենք գրել հետևի տողի մեջ»։

Հիշեցնենք, որ Կառավարության հերթական նիստում քննարկվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների մասին հարցը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը