Օրակարգ 9 ամիս առաջ - 20:00 14-10-2025

Օրակարգ․ Փաշինյանը նույն խաղաղությունն է բերելու Հայաստան, որը հիմա Արցախում է․ Մետաքսե Հակոբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։

Հարցազրույցի ընթացքում Մետաքսե Հակոբյանի հետ զրուցել ենք Արցախյան 44-օրյա պատերազմում պարտության պատճառների, ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը չհրապարակելու շարժառիթների, Հայաստանի իշխանությունների կողմից հիշատակի օրերն անտեսելու, դրանք խրախճանքի օրեր վերածելու քաղաքականության, Եռաբլուր չայցելելու, այցելելու դեպքում էլ այնտեղ զվարճանալու և դրա անթույլատրելիության, այսպես կոչված 4-րդ հանրապետության հռչակման, դրանում առկա սպառնալիքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստան նույն խաղաղությունն է բերելու, որը հիմա Արցախում է։ «Արցախում խաղաղություն է․ կրակոցներ չկան, մարդիկ այլևս չեն զոհվում։ Խաղաղություն է, բայց էնտեղ այլևս հայ չկա։ Հա, ինքը բերելու է էդ խաղաղությունից, բերելու է՝ Հայաստանի տարբեր մարզերում, բերելու է՝ Հայաստանում էդ խաղաղությունից։ Ես առավել քան վստահ եմ, որովհետև ձեռագիրը չի փոխվել, որովհետև անձինք նույնն են»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ իր գլխավոր նպատակը Արցախ վերադառնալն է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի