Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 13:00 14-10-2025

15 օրում՝ 2 անհաջող վիրահատություն․ մեկը՝ մահվան ելքով, մյուսը՝ երիկամների ծանր վնասմամբ․ «Արթմեդ»-ում չեն ընդունում մեղքը

Oragir.News-ի տեղեկություններով՝ վերջին 15 օրվա ընթացքում «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում գրանցվել են երկու աղմկահարույց և անհաջող վիրահատություններ, որոնց հետևանքները ծանր են եղել՝ մեկ դեպքում՝ մահվան ելքով, մյուսում՝ երիկամների լուրջ վնասմամբ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ աղջիկը, ով դիմել է քթի պլաստիկ վիրահատության, գտնվել է մենստրուացիոն (դաշտան) շրջանում, սակայն վիրահատությունն իրականացվել է։ Մասնավորվապես՝ վիրահատող բժիշկը՝ Արամ Ավետիսյանը, հիվանդին տվել է մենստրուացիոն ցիկլը դադարեցնող դեղեր, ինչի հետևանքով աղջկա երիկամների վնասվել է, և այժմ նա գտնվում է Միքայելյանի հիվանդանոցում և ստանում է դիալիզ։

Երկրորդ դեպքը վերաբերում է ենթաստամոքսային գեղձի վիրահատությանը, որը, մեր աղբյուրի պնդմամբ՝ ավարտվել է հիվանդի մահվամբ։ Վիրահատությունն իրականացրել է բժիշկ Արթուր Սահակյանը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ մահից հետո հիվանդի հարազատները հարձակվել են բժշկի վրա և ծեծի ենթարկել նրան։

Նշենք, որ երկու դեպքերում էլ, մեր աղբյուրների փոխանցմամբ, բժշկական կենտրոնի ներկայացուցիչները փորձում են գումարով հարցը «լուծել»՝ փոխհատուցելով վնասը և խուսափելով իրավական հետևանքներից։

Oragir.News-ը մեկնաբանության համար կապ հաստատեց «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն, քիթ-կոկորդ-ականջաբան Արայիկ Ղարիբյանի հետ, ով հերքեց այդ տեղեկությունը։

«Ձեր տեղեկությունները ֆանտաստիկայի ժանրից են։ Այդ աղջիկը համակարդիչ դեղ 1 ամիս խմել է վիրահատությունից առաջ՝ չգիտեմ ինչ խնդիրների համար, ոչ թե տվել են, որ մենստրուացիոն շրջանը շուտ ավարտվի։ Ավետիսյանը Արամը էնքան վիրահատություն ունի, որ ասենք էդ աղջիկը, եթե 10 օր հետո էլ վիրահատվեր, ինքն էդ 10 օրը հիվանդի խնդիր չուներ։ Ես չգիտեմ՝ ինքնակամ է խմել, խոսակցություններ կան, որ էդպես է։ Մենք ենք իմանում՝ ինքը 1 ամիս առաջ ինչ է արել, ինչ չի արել։ Նման խոսակցություններ ֆանտաստիկայի ժանրից են»։

Անդրադառալով մահվան ելքով ենթաստամոքսային գեղձի վիրահատությանը՝ «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրենը նշեց, որ պետք է սպասել դատաբժշկական փորձաքննությանը։

«Սահակյանը Արթուրը հանրապետության լավագույն պրոֆեսորներից ա։ Ինքն ա գնահատական տալիս դատաբժշկական փորձաքննություններին, որն ա լավ վիրահատած, որն ա վատ վիրահատած։ Ես տեղյակ եմ ինչ է տեղի ունենում, բայց քանի դեռ չկա դատաբժշկական փորձաքննության եզրակացություն մենք ձեզ ոչ մի բան չենք կարող ասել։ Կլինի դատաբժշկական փորձաքննություն, դա կորոշի բժիշկը սխալ է արել, թե չէ։ Մնացած հարցերով խոսեք տնօրենի հետ»,- եզրափակեց Արայիկ Ղարիբյանը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Առողջապահության նախարարությունից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել