copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 10:12 12-10-2025

Աբովյանում «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն մի քաղաքացի է տեղափոխվել՝ դանակահարված վիճակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Տիգրան Պողոսյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: