copy image url
Ավելին 9 ամիս առաջ - 20:23 09-10-2025

Բժիշկները Սիկտիվկարում 13-ամյա աղջկա ստամոքսից հանել են սեխի չափ մազագունդ

Սիկտիվկարում 13-ամյա աղջիկը հոսպիտալացվել է որովայնի ցավերով, սրտխառնոցով և փսխմամբ։

Ուլտրաձայնային հետազոտության արդյունքում բժիշկները հայտնաբերել են, որ նրա ստամոքսը ամբողջությամբ լցված է մազագնդով։ Բժիշկները վիրահատության միջոցով հեռացրել են այն։

Պարզվել է, որ սա առաջին դեպքը չէ․ դեռևս 2019 թվականին աղջկա ստամոքսից նույնպես հեռացվել էր նմանատիպ մազագունդ։

Բժիշկների խոսքով՝ այն առաջացել է մազերը ծամելու սովորության հետևանքով։