copy image url
Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 13:20 21-06-2025

Աղջկա ականջից օրեր առաջ սատկած խավարասեր են հանել

Մոսկվայում 17-ամյա դպրոցականը դիմել է հիվանդանոց՝ ձախ ականջի խցանման բողոքով։ Զննման արդյունքում բժիշկները հայտնաբերել են սատկած խավարասեր, կպած ականջի պատին։

Միջատն, ամենայն հավանականությամբ, սողացել է ականջի մեջ և սատկել՝ մոմի հետ շփումից հետո։ Այն ներսում մնացել է ավելի քան մեկ օր։

Բժիշկները օգտագործել են ֆիզիոլոգիական լուծույթ և ասպիրատոր՝ միջատը հաջողությամբ հեռացնելու համար։