Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 7 ամիս առաջ - 21:29 08-10-2025

«Մայր Հայաստան» թանգարանի Արցախյան ազատամարտին նվիրված հատվածում ինչո՞ւ են նկարահանումներն արգելվել

Կառավարության որոշմամբ՝ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը միացվել է Հայաստանի Պատմության թանգարանին և այժմ համարվում է վերջինիս մասնաճյուղ։ Սակայն թանգարանի գործունեության հետ կապված մի շարք հարցեր շարունակում են մնալ անպատասխան։

Թանգարանի այցելուները Oragir.News-ին ահազանգել են, որ եթե Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված սրահում լուսանկարահանումը և տեսանկարահանումը թույլատրվում է, ապա Արցախյան ազատամարտին նվիրված ցուցասրահում դրանք արգելվում են։

Փորձեցինք կապ հաստատել թանգարանի հետ՝ ճշտելու, թե ո՞ւմ որոշմամբ է սահմանվել արգելքը, և ի՞նչ հիմքով է արգելվում Արցախի հերոսամարտին նվիրված սրահը նկարահանել։

Թանգարանից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տրամադրել՝ առաջարկելով դիմել ՊՆ մամուլի ծառայությանը։ Սա, իր հերթին, առաջ է բերում հարց՝ թանգարանը արդյո՞ք շարունակում է մնալ Պաշտպանության նախարարության ենթակայության տակ, թե՞ արդեն գտնվում է ԿԳՄՍ նախարարության և Պատմության թանգարանի կառավարման ներքո։

Ուշագրավ է, որ թանգարանի առաջին հարկի սրահը ներկայացվում է որպես, այսպես կոչված՝ «Հայրենական մեծ պատերազմին» նվիրված բաժին։ Հարկ է նկատել, որ ԿԳՄՍՆ-ի հրատարակած պատմության դասագրքերում այս պատերազմը բնորոշվում է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի մի մաս՝ ԽՍՀՄ քաղաքացի հայերի մասնակցությամբ։ Իսկ Արցախյան պատերազմը, որը բազմաթիվ այցելուների ընկալմամբ իրական Հայրենական պատերազմն է, նման անվանում չի կրում։

ՊՆ-ին և Պատմության թանգարանի ղեկավարությանն ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղղել Պաշտպանության նախարարություն։ Պաշտոնական պարզաբանում ստանալուն պես այն կներկայացվի ընթերցողներին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան