Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 16:30 07-10-2025

Դոկի եթերներին կարոտել ենք․ սպասում ենք՝ վերադառնա, ինքը փաստերով է խոսում․ հարցում

ԴՕԿ կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ԱՄՆ միգրացիոն դատարանի որոշմամբ՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։

«Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իր հերթին, նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ սահմանված ժամկետում դատարանի որոշումը բողոքարկելու դեպքում դատական ակտն օրինական ուժ չի ստանա, և հետևաբար Ղուկասյանը կշարունակի մնալ Միացյալ Նահանգներում:

Առայժմ հայտնի չէ, թե ԱՄՆ-ից ուր է մեկնելու Վարդան Ղուկասյանը, սակայն փաստաբանի ներկայացմամբ՝ նա տեղաշարժվելու խնդիր չունի, քանի որ նրա նկատմամբ այլևս միջազգային հետախուզում չկա:

Oragir.News-ը հարցում է իրականացրել Երևանում՝ անցորդներից հետաքրքրվելով՝ «կարոտո՞ւմ են Վարդան Ղուկասյանի եթերներին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Վարդան Ղուկասյանին լավ է վերաբերում, որոշներն էլ ասացին, որ չեն դիտում նրա եթերները։

«Չէ չենք դիտում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ սպասում է Վարդան Ղուկասյանին։
«Իհարկե կարոտել եմ։ Ես սպասում եմ այն մեծ ճշմարտությանը, որով ինքը գալու ա և իրեք անկեղծ ձևով խոստացել ա ու ես հավատում եմ իր խոստումներին, որ կփրկի հայո աշխարհը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Վարդան Ղուկասյանը միայն ճշմարտությունն է ասում։
«Ես գիտեմ, որ ինքը միայն ճշմարտությունն է խոսում, բայց իր հայհոյանքները չեմ ընդունում։ Սպասում եմ, որ վերադառնա, որովհետև ինքը փաստերով ա խոսում:Ես լավ եմ վերաբերում Վարդան Ղուկասյանին, թող իր նմանները շատ լիեն»,- ասաց նա։

«Ոչ, բարի գալուստ, բայց չեմ նայում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից