Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:50 11-01-2024

Գյումրիում ամեն ինչ լավ է, մենակ թե մեր տունն ու իմ Ղարաբաղն եմ կարոտել. արցախցի դպրոցական

Աշոտ Հայրապետյանը 10 տարեկան է, հիշում է, որ իր երկրում պատերազմ է եղել և պատերազմի հետևանքով են իրենց տներից հարկադրված հեռացել։

«Ես էլ, քույրս էլ կրակոցներից չէինք վախենում, դա մեզ համար սովորական բան էր դարձել։ Մենք կրակոցների տակ խաղում էինք, վազվզում։ Շատ եմ կարոտել իմ Ղարաբաղը, մեր տունը, իմ շանը, որին թողել ենք Արցախում։ Գյումրիում, ճիշտ ա, ամեն ինչ լավ ա, ես լեննագանցի տղաների հետ եմ շփվում, բայց իմ տունն ու իմ Ղարաբաղն եմ կարոտել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է 10-ամյա Աշոտ Հայրապետյանը։

Աշոտի քույրը` 8-ամյա Էլիզան, նախքան զրուցելը ցույց է տալիս իր նկարած ձմեռը, ասում է` իմ Արցախում տաք է, էստեղ միշտ ձմեռ է։ Էլիզան ասում է` ընկերներին է կարոտել, որոնց հետ հիմա կապ չունի։ Գյումրիում դեռ ընկերներ չունի։ Ասում է՝ Գյումրին սիրուն է, բայց դե... «մեկ ա՝ Արցախս ավելի սիրուն ա»։

Մանրամասները` տեսանյութում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում