Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 11:50 07-10-2025

Անողը սրբապիղծ է․ Մերձավանում կոտրել են Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորվածի եղբոր գերեզմանը

Մերձավանում կրքերը շարունակում են թեժ մնալ։ Երեկ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ գիշերը կոտրել են Փարաքարի սպանված hամայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր` Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը։ Իրավապահները գիշերվանից Մերձավանի գերեզմանոցում հսկողություն են իրականացնում։

Oragir.News-ն այսօր այցելել է գերեզմանատուն և ֆիքսել, որ գերեզմանաքարն այնտեղ չէ։ Տարածված տեղեկության համաձայն՝ կատրել էին նաև ծաղկամաններն ու սալիկները։ Սակայն մեր տեսախցիկը ֆիքսել է, որ ծաղկամանները ոչ թե կոտրված են, այլ կողաշրջած, իսկ սալիկները, որոնք ջարդված են, գերեզմանոցի տարածքից դուրս են գտնվում։

Oragir.News-ը հանդիպել է նաև սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հարազատներին, ովքեր մեզ հետ զրույցում նշեցին, որ տեղի ունեցածն անընդունելի է, իսկ անողը՝ սրբապիղծ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին սպանվել էր Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, ինչպես նաև քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի