copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 20:03 04-10-2025

Հայտնի է՝ երբ կմեկնարկեն Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագրի շուրջ բանակցությունները

Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ կիրակի օրը՝ հոկտեմբերի 5-ին, Եգիպտոսում կսկսվեն Գազայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, որոնց մասնակցելու են իսրայելական և ամերիկյան պատվիրակությունները։ ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆն արդեն մեկնել է Եգիպտոս։ Իսրայելական պատվիրակությունը հնարավոր է, որ գլխավորի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վստահելի անձը՝ ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Համասը համաձայնել է Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագրին: