copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:16 07-07-2025

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները տապալվել են

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների հերթական փուլը ձախողվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին BBC-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ պաղեստինցի մի պաշտոնյա։

Նա նշել է, որ բանակցությունները տեղի են ունեցել Դոհայում՝ երկու տարբեր շենքերում, և տևել են գրեթե 3,5 ժամ։ Կատարի և Եգիպտոսի միջնորդների միջոցով կողմերը հաղորդագրություններ են փոխանակել, սակայն որևէ առաջընթաց չի գրանցվել։ Բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն հուլիսի 7-ին։

Միջնորդները նախատեսում են պատվիրակություններից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպում անցկացնել՝ փորձելու հաղթահարել խոչընդոտները և մոտեցնել կողմերի դիրքորոշումները։

Ըստ Reuters գործակալության, որը զրուցել է պաղեստինցի երկու պաշտոնյայի հետ, իսրայելական պատվիրակությունը բավարար իրավասություն չուներ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու համար։ Բանակցությունների այս նոր փուլը տեղի է ունենում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Վաշինգտոն այցի նախաշեմին։ Նեթանյահուն կարծում է, որ իր հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կօգնի առաջընթաց գրանցել պատանդների վերադարձի և Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու հարցում։

Նա ասել է, որ իր բանակցողներին հստակ հրահանգներ է տվել Իսրայելի կողմից ընդունված պայմաններով հրադադարի համաձայնագրի հասնել։

ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ դրական է արձագանքել հրադադարի վերջին առաջարկին, սակայն ակնհայտ է, որ երկու կողմերի միջև դեռևս կան անհամաձայնություններ։

BBC-ն նշում է, որ ՀԱՄԱՍ-ն, ամենայն հավանականությամբ, դեռ պնդում է գրեթե նույն պայմանները, ինչ նախկինում, այդ թվում՝ ցանկացած հրադադարի ավարտից հետո բոլոր ռազմական գործողությունների դադարեցման երաշխիք և իսրայելական զորքերի դուրսբերում պաղեստինյան անկլավից։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում