copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 19:53 02-10-2025

Վերջին 7 տարվա բոլոր աղետները հենց ձեր կուռքն է բերել, երկրի թիվ մեկ մարդասպանն ու հանցագործը հենց ձեր տերն է. Պողոսյան

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Գյումրու համայնքային խնդիրներով չեմ զբաղվում, որևէ մեկին չեմ սատարել վերջին ընտրություններին, Սամվել Կարապետյանի թիմակիցը չեմ, վերջին հինգ տարում չեմ մասնակցել ոչ մի խրախճանքի, քաղաքային տոնակատարությունների, չեմ մասնակցելու նաև այս տարի ու առհասարակ քանի դեռ կզած երկրի քաղաքացի եմ, բայց զզվում եմ անբարոներից, առավելևս լկտի անբարոներից։

Աչքովս ընկավ փաշինյանի լրատվականի մի ճղճիմ հոդված, որտեղ տեղի մանրադրամները բողոքում են, թե ներկա քաղաքապետը և «Մեր ձևով» շարժումը Շուշիի մշակույթի տան ռմբակոծման օրը, մի խումբ զոհված ոստիկանների հիշատակը չհարգելով Գյումրու օր են կազմակերպում։

Լո՞ւրջ, էդ դուք եք բողոքում տղաներ և աղջիկներ, իսկ դուք չե՞ք իմանում, որ էդ աղետը ու վերջին յոթ տարվա բոլոր աղետները հենց ձեր կուռքն է բերել, տեղյակ չե՞ք, որ էս երկրի թիվ մեկ մարդասպանն ու հանցագործը հենց ձեր տերն է, չե՞ք իմանում, որ Ոստիկանության աշխատակիցներին ուղղակի «պադստավկա» են արել, տարել մահվան, հարցրեք տեղում հայտնված ոստիկաններին, բայց զգույշ եղեք նիկոլի մորը հայհոյելուց պատահաբար ...

Լավ, վերջը անբարոյականությունն էլ սահման ունի, լավ վերջը ով ե՞ք դուք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր