Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 20:00 30-09-2025

ԿԳՄՍՆ-ն պայքարում է բուլինգի դեմ՝ չիմանալով` ինչ է այն

ԿԳՄՍ նախարարությունը պայքար է սկսել դպրոցներում բուլինգի դեմ։ Օրերս այս թեմայով անգամ խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել, որոնց ժամանակ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը վերջերս հայտարարեց, որ 2025–2026 ուսումնական տարին հռչակվել է որպես անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի։ Հայտարարության համատեքստում նա խոսեց բուլինգի և բռնության դեպքերի մասին՝ ընդգծելով, որ դպրոցներում նախատեսվում են լայնածավալ ծրագրեր՝ այդ երևույթները կանխարգելելու նպատակով։

«Բռնությունը, բուլինգն այն երևույթներն են, որոնք պետք է բացառել դպրոցում, բայց դրան հասնելու համար պետք է իրականացվեն մեծածավալ աշխատանքներ: Հաշվի առնելով, որ նախորդ տարվա ընթացքում մենք բուլինգի մի շարք դեպքեր ունեցանք, որոնք եւս մեկ անգամ շատ ցցուն ցույց տվեցին, որ մեր ուսումնական հաստատություններում դեռևս շարունակում են ակտուալ մնակ բռնության դեպքերը, այս ուսումնական տարին մենք հռչակել ենք անվտանգ եւ ապահով կրթական տարի:

Ամբողջ տարվա ընթացքում մեծ ծավալի միջոցառումներ են պլանավորված, որպեսզի դպրոցներում իրականացվի այնպիսի աշխատանք, որ կարողանանք ուսումնական հաստատություններում էապես նվազեցնել բռնության եւ բուլինգի դրսեւորումները»,- ասել է Արաքսյա Սվաջյանը։

Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ հետաքրքրվելով, թե նախորդ՝ 2024-2025 ուսումնական տարում դպրոցներում բուլինգի քանի՞ դեպք է գրանցվել, ո՞ր բնակավայրերում է դրանց թիվն ավելի մեծ եղել և ի՞նչ կանխարգելիչ գործողություններ են ձեռնարկվել։

Ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանի օրենսդրությամբ «բուլինգ» եզրույթը դեռևս սահմանված չէ, այն «ներդրման փուլում» է։

Ավելին՝ ընդգծվեց, որ այս պահին դեպքերի նույնականացում, ուղղորդում և վիճակագրություն չի վարվում։ Եթե բուլինգը օրենսդրորեն գոյություն չունի, եթե այն մշակման փուլում է, եթե դեպքերի նույնականացում չի իրականացվում, ապա հարց է առաջանում, թե ինչի դեմ է պայքարում ԿԳՄՍ-ն։

Մյուս կողմից հայտարարվում է, որ ուսումնական հաստատություններին տրամադրվել է «Դպրոցում երեխաների պաշտպանության և անվտանգության ուղեցույց», ինչպես նաև հոկտեմբերից ներդրվելու են նոր մեթոդաբանություններ։ Սակայն մինչ այդ, հարցն առանց հստակ սահմանումների և չափելի գործիքակազմի մնում է մեծ հաշվով խորհրդանշական հռչակման մակարդակում։

Այսպիսով՝ ստացվում է, որ ԿԳՄՍ-ն պայքարում է բուլինգի դեմ՝ չիմանալով, թե ինչ է այն և ինչն է փորձում կանխել։ Երբ բուլինգ եզրույթը օրենսդրորեն սահմանված չէ, դեպքերը՝ չգրանցված, վիճակագրությունը՝ զրոյական, մեխանիզմները՝ մշուշոտ, ապա հարց է առաջանում՝ այդ պայքարը հանրային հնչեղության ապահովման համա՞ր է, թե՞ միջազգային վարկանիշների վրա ազդելու մանիպուլյացիոն գործի՞ք։

Չի բացառվում նաև, որ սա նոր դրամաշնորհներ ու դոնոր ծրագրեր ստանալու համար նախապես գծված դաշտ է, որտեղ պահանջվում է պայքարել մի բանի դեմ՝ չիմանալով, թե ինչ է այն։

Անի Կեսոյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան