copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 19:18 30-09-2025

Փաշինյանի «վստահությունը»՝ քաղաքական ցանկությո՞ւն, թե՞ մանդատ կեղծելու ազդակ. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Փաշինյանի «վստահությունը»՝ քաղաքական ցանկությո՞ւն, թե՞ մանդատ կեղծելու ազդակ

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 2026-ին ժողովուրդը երկարացնելու է ՔՊ-ի մանդատը, քանի որ «խաղաղության օրակարգի հեղինակը ժողովուրդն է»։

Սակայն սա ոչ թե ժողովրդի կամքի արձանագրում է, այլ իշխանության քաղաքական ցանկություն։

ՔՊ-ն փորձում է սեփական օրակարգը ներկայացնել որպես համաժողովրդական պատվեր՝ մոռանալով, որ 2021-ին մանդատը ստացել էր այլ ծրագրի համար՝ կոռուպցիայի դեմ պայքար, պետական բարեփոխումներ և անվտանգության նոր համակարգ։

Այդ ամենը փաստացի տապալվել է։

Ավելին՝ Փաշինյանի առաջ քաշած այս այսպես կոչված «խաղաղության օրակարգի» հեղինակը ժողովուրդը չէ։

Նրա իրական հեղինակները Բրյուսելում և Վաշինգտոնում նստած պաշտոնյաներն են, ինչպես նաև Իլհամ Ալիևը, ում պահանջներին հետևողականորեն ենթարկվում է Հայաստանի իշխանությունը։

Փաշինյանը պարզապես փորձում է արտաքին ճնշումները և պարտադրանքները ներկայացնել որպես ժողովրդի կամք։

Այսպիսով, Փաշինյանի «ինքնավստահությունը» բխում է ոչ թե հասարակական վստահությունից, այլ ոչ մրցունակ ընդդիմության գոյությունից․ քաղաքական դաշտում առայժմ չկա այն ուժը, որը կձևավորի մրցունակ օրակարգ ու կդառնա իրական հակակշիռ իշխանությանը։

Ուստի Փաշինյանի ուղերձը միաժամանակ և քարոզչական հնարք է, և մանդատը ամեն գնով (անգամ՝ կեղծված ընտրություններով) «երկարացնելու» պատրաստակամության ակնարկ։

Եթե ընդդիմությունը շարունակի մնալ մասնատված ու անգործուն, իշխանության «քաղաքական ցանկությունը» կվերածվի իրականության։

Ժամանակն է ձևավորել մրցունակ քաղաքական կենտրոն՝ այլընտրանքային ծրագրերով, որը կարող է հաղթահարել 2021-ից հաստատված ստատուս-քվոն:

Միայն այդ ճանապարհով է հնարավոր վիժեցնել Փաշինյանի մտադրությունները:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել