copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 18:55 22-05-2026

ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելու Փաշինյանի որոշումն ազդակ է․ Օվերչուկ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Աստանայում սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը խոսում է այն մասին, թե ինչպես է նա դասավորում իր առաջնահերթությունները։

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու մայիսի 28-29-ին Աստանայում սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովում Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այն, որ նա այնտեղ չի լինելու, արդեն իսկ որոշակի ազդակ է այն մասին, թե ինչպես է նա դասավորում իր առաջնահերթությունները»,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կանդրադառնա Փաշինյանի բացակայությունը գագաթնաժողովի աշխատանքների վրա։

Նրա խոսքով՝ առաջիկա հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում ԵՄ-ին անդամակցելու ծրագրերին վերաբերող հարցերը։

«Ինչ ձևաչափով Փաշինյանը ներկա կլինի գագաթնաժողովին... Եթե նա հայտնվի հեռուստացույցով, ավելի լավ կլինի, քան եթե ընդհանրապես չլինի»,-նշել է Օվերչուկը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը