Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 25-09-2025

Փարաքարի համայնքապետի սպանությունն իշխանության ձեռքի գործն է․ հարցում

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է։

Եվս մեկ հոգի վիրավոր է, ով գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում, վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Շատերի կարծիքով սա վեննդետա էր, կարծիքներ կան, որ այս ամենի պատասխանատուն իշխանությունն է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով Փարաքարի համայնքապետի սպանության համար իշխանությունը պատասխանատո՞ւ է»։

Հարցվածների մեծ մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ իշխանությունը պատասխանատու է բոլորի համար։

«Այո, որովհետև իրենց ձեռքի գործն է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ցանկացած մարդու սպանության համար է իշխանությունը պատասխանատու։ «Ցանկացած մարդու սպանության դեպքում ցանկացած իշխանություն պատասխանատու է, որպեսզի բացահայտի և գտնի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ վերահսկողությունը պետք է ավելի ուժեղ լիներ։ «Իշխանությունը պատասխանատու է նրանով, որ վերահսկողությունը պետք է ավելի ուժեղ լինի, որպեսզի նման դեպքերը կանխվեն։ Երիտասարդ տղամարդ, 4 երեխաների հայր, ուղղակի ափսոս էր»,- ասաց նա։

«Այո, ամբողջ ազգը պատասխանատու։ Էդ մարդն ամբողջ ազգին է պատկանում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր