Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:00 10-04-2023

«Էս տղերքը վարչապետի ձեռքի գործն են»․ վեճ Եռաբլուրում

Եռաբլուրում այսօր՝ ապրիլի 10-ին, մի խումբ մարդիկ, այդ թվում՝ զինվորական համազգեստով, հարգանքի տուրք էին մատուցում զոհվածների հիշատակին։ Oragir.News-ի հարցերին պատասխանում էր «Բիձուկ» մականունով ազատամարտիկը։

«Ցավոք Եռաբլուրում ենք։ Այստեղ ենք ոչ միայն հերոսացած տղերքի հիշատակը վառ պահելու, այլև ազգի մնացած սերուցքի, երիտասարդության, անգամ դպրոցականների մեջ հայրենասիրություն արթնացնելու համար, այլ ոչ թե պատերազմի ժամանակ հույս տալու և մկան ծակին հազար թուման տալու համար»։

Այն հարցին, թե ինչ ելք է տեսնում, երբ վտանգված են ՀՀ և Արցախի սահմանները, ադրբեջանական բանակը առաջ է եկել մինչև Սյունիքի մարզի Տեղ գյուղ, ազատամարտիկը պատասխանեց․ «Սահմանի վտանգվելը Հայաստան աշխարհի ոչ մի քաղաքացուց կախված չէ, կախված չէ նաև կառավարությունից»։

Զրույցին միջամտեց ազատամարտիկ Նարե Սոսեն՝ ազատամարտիկին ուղղված սեփական հարցերով։ Խոսակցությունը վերածվեց վեճի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ