copy image url
Ավելին 10 ամիս առաջ - 22:52 20-09-2025

Պապիկս թույլ չի տվել մայրիկիս ընդունվել թատերական ինստիտուտ, նա ինձ ուղարկեց թատերական. Ռոմելա Սարգսյան

«Հայրս դերձակ է, մայրս՝ տնային տնտեսուհի: Մայրս միշտ ասում է՝ քեզ ուղարկել եմ թատերական ինստիտուտ, որովհետև ես էի ուզում դառնալ դերասանուհի: Բայց քանի որ այն ժամանակ աղջիկներին չէր խրախուսվում ընդունվել թատերական ինստիտուտ, պապիկս թույլ չի տվել, որ մայրիկս այդ ասպարեզում գործունեություն ծավալի: Երբ 12-րդ դասարանում էի, ուզում էի ընդունվել Պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժին, որովհետև մտածում էի կդառնամ որևէ երկրի դեսպան:

Հետո հայրիկիս հետ զրույց ունեցանք ու նա ասաց, որ դա աղջկա համար բարդ ճանապարհ է: Ծնողներս խորհուրդ տվեցին փորձել ինձ թատերական ոլորտում: Ես ինքնուրույն չեմ կայացրել այս որոշումը: Ու իրականում, չեմ հիշում, որ փոքր ժամանակ երազած լինեմ դառնալ դերասանուհի, մարդիկ ինձ ճանաչեն, իմ մասին խոսեն, իմ հետ ցանկանան նկարվել»,- Tete A Tete հաղորդման շրջանակներում՝ անդրադառնալով, թե ինչպես է ընտրել դերասանի մասնագիտությունը, պատմել է դերասանուհի Ռոմելա Սարգսյանը:

Ամենից շատ դիտված