Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:19 06-04-2026

Ազատ տեղ՝ մայրիկիս համար. Տաթև Ասատրյանի համերգի ամենահուզիչ պահը

Սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի հերթական մենահամերգը նշանավորվել է ոչ միայն բարձրակարգ կատարումներով, այլև անսահման հուզմունքով ու անկեղծ խոստովանություններով։

Երեկոն դարձավ յուրօրինակ երկխոսություն երգչուհու և հանդիսատեսի միջև՝ լցված կարոտի ու սիրո ջերմությամբ։ Ելույթի ընթացքում Տաթևը դադարեցրել է երգն ու կիսվել իր ներքին ապրումներով։

Նա անկեղծացել է՝ նշելով, որ իր համար ամենամեծ ցանկությունը կլիներ այդ օրը դահլիճում տեսնել իր մայրիկին։

Որպես հարգանքի և անմար սիրո տուրք՝ երգչուհին դահլիճում հատուկ ազատ տեղ էր թողել նրա համար։ «Այս ազատ տեղը մայրիկիս համար է։ Ես այն թողել եմ որպես սիրո ու կարոտի խորհրդանիշ՝ զգալով նրա ներկայությունն իմ կողքին»,- նշել է երգչուհին։

Հուզմունքն իր գագաթնակետին է հասել, երբ Տաթև Ասատրյանը հայտարարել է հաջորդ ստեղծագործության մասին։ Նա ընտրել էր ոչ թե պարզապես մայրերին ձոնված երգ, այլ հենց իր մայրիկի ամենասիրելի ստեղծագործությունը՝ «Ամպեց կորավ լուսընկան»։

Դահլիճում տիրում էր բացարձակ լռություն, որը փոխարինվեց բուռն ու հոտնկայս ծափահարություններով։

Հանդիսատեսից շատերը չեն կարողացել թաքցնել արցունքները՝ հաղորդակից դառնալով երգչուհու անձնական ցավին ու կարոտին։ Այս երեկոն ևս մեկ անգամ փաստեց, որ արվեստը հզոր ուժ ունի՝ միավորելու մարդկային հոգիները ամենանվիրական զգացմունքների շուրջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ