copy image url
Մշակույթ 11 ամիս առաջ - 13:32 20-09-2025

Բառեր և մեղեդիներ. Նյու Յորքում տեղի կունենա Հարուկի Մուրակամիի մեծարման երեկո

Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի պատվին այս տարվա դեկտեմբերին Մանհեթենում կազմակերպվելու է գրական-երաժշտական մեծարման երեկո։ Մուրակամին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հղում կատարելով The Japan Society-ի պաշտոնական կայքին։

The Japan Society-ն և Նյու Յորքի հանրահայտ The Town Hall-ը կներկայացնեն «Մուրակամիի Միքսթեյփը» (The Murakami Mix Tape), ներշնչված Մուրակամիի գրական երկերում առկա բազմաթիվ երաժշտական հղումներից։

Երեկոյի առանցքում երաժշտության և Մուրակամիի կյանքի ու ստեղծագործությունների անքակտելի կապն է։ Դեկտեմբերի 11-ին Նյու Յորքի The Town Hall-ում կայանալիք միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա անձամբ Հարուկի Մուրակամին։ Երեկոն կուղեկցվի Մուրակամիի ստեղծագործություններից ընթերցումներով, աշխարհի առաջատար ջազ երաժիշտներից մեկի՝ Ջեյսոն Մորանի ջազային կատարումներով։

Միջոցառման ընթացքում Մուրակամիին կհանձնվի հեղինակավոր The Japan Society Award մրցանակը, որը նախկինում ստացել են Ակիրա Կուրոսավան, Յոկո Օնոն և Հիդեկի Մացուին։

«Հարուկի Մուրակամին աշխարհի ամենայուրօրինակ գրողներից մեկն է»,- նշվում է Ճապոնիայի ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոշուա Ուոքերի հայտարարության մեջ։ «Մեծ պատիվ է մեզ համար Նյու Յորքում կազմակերպել այս յուրահատուկ երեկոն՝ նվիրված նրան»։

Նոբելյան մրցանակի թեկնածու 76-ամյա Մուրակամին հայտնի է իր «IQ84», «Լարովի թռչնի ժամանակագրությունը», «Կաֆկան լողափին» և «Նորվեգական անտառ» վեպերով։ Վերջինիս անվանումը վերցված է լեգենդար բրիտանական The Beatles խմբի համանուն «Norwegian Wood» երգից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը