copy image url
Սպորտ 10 ամիս առաջ - 14:32 19-09-2025

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել

Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտվեց պարաբազկամարտի 27-րդ աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայից:

«Մեր մարզիկները պատվով ներկայացրին Հայաստանը՝ արժանապատվորեն մասնակցելով և իրենց հաղթանակներով մեծ պատիվ բերելով մեր երկրին։

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր վստահելի բարեկամներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ ապահովել մեր մարզիկների մասնակցությունը։

Մասնավորապես՝ մեր ֆեդերացիայի գործընկեր «Զինապահ» Զինծառայողների Ապահովագրության Ազգային Հիմնադրամի միջնորդությամբ՝ վեց մասնակցի, որոնք վիրավորվել են 2020 թ․ Արցախյան պատերազմում, աջակցեց բարեգործական «Наследие и прогресс» («Ժառանգություն և առաջընթաց») հիմնադրամը, Արթուր Սողոմոնյանի գլխավորությամբ։

Մրցանակային տեղեր են զբաղեցրել՝

Սարգիս Ստեփանյան -ոսկե մեդալակիր

Գևորգ Համբարձումյան - ոսկե մեդալակիր

Գուրգեն Անտոնյան -բրոնզե մեդալակիր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից