Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 21:19 17-09-2025

Խուժանի վարքագիծ էր. Ավետ Բաբայանի թևից առաջին օրը պիտի բռնեին ու դուրս շպրտեին

Լրագրող Հակոբ Կարապետյանը, որը նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակն էր, ֆեյսբուքյան էջում ահազանգում է իր վրա հարձակման մասին։ Կարապետյանի համոզմամբ՝ դա եղել է իշխանությանը հիմնավոր քննադատելու համար։

Ավետիք Բաբայանը, որը Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, սպառնացել է իրեն, հայհոյել քաղաքապետարանի թերի աշխատանքը քննադատելու համար։ Այս ամենին հաջորդել է մի քանի դիմակավորված անձանց հարձակումը Հակոբ Կարապետյանի վրա։ Երեկոյան հարձակվել և ծեծի են ենթարկել լրագրողին։

Լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործությունը) 1-ին հատկանիշով։ Ձերբակալվել է միջադեպի մասնակիցներից մեկը, ինչպես նաև հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել դիմակավորված անձին դեպքի վայր հասցրած մեքենան։

Այսօր արդեն տեղեկություն է տարածվել, որ Տիգրան Ավինյանը խիստ նկատողություն է տվել և արձակուրդի է ուղարկել քաղաքապետարանի հասարակական պահպանության ծառայության ժ/պ Ավետիք Բաբայանին։

Ֆիզիկական հաշվեհարդար, հայհոյանքներ ու սպառնալիքներ՝ խոսքի ազատության և առողջ քննադատության դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ