copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:14 03-03-2022

Ես դա համարում եմ անընդունելի վարքագիծ հանրության նկատմամբ․ Ժաննա Ալեքսանյան

Երեկ՝ մարտի 2-ին, Ազգագին Ժողովի հարց ու պատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն հերթական գռեհիկ արտահայտությունը թույլ տվեց ընդդիմության հասցեին։ Սակայն ոչ վաղ անցյալում, նույն այս իշխանությունները քրեականացրել էին ծանր վիրավորանքը։

Oragir.news-ը զրուցեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք նորմա՞լ է համարում, երբ երկրի ղեկավարն իրեն նման արտահայտություն է թույլ տալիս, և արդյոք դա էթիկայի խախտում չէ։

«Խորհրդարանում քաղաքական ուժերի այդպիսի պահվացքը իրոք անընդունելի է, իշխող ուժը՝
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, պետք է իրեն վայել պահի և դրսևորի այնպիսի վարքագիծ, որ մյուսները հետևեն իրենց օրինակին։ Մենք, մինչև սա, ականատես ենք եղել ծեծի ու կռվի, հիմա ականատես ենք լինում այս վեճերին, իրար վրա բղավոցներին․ անընդունելի է, ես միայն դա կարող եմ ասել։ Իշխանական ուժը պետք է վերահսկի իր վարքագիծը և իրեն թույլ չպետք է տա այսպես պահել, քանի որ հանրությունը նայում է և իրենցից ակնկալիքներ ունի՝ այս երկիրը մի քիչ առաջ տանելու և ոչ թե իրենց կռիվն ու «ղալմաղալը» լսելու։

Իսկ այն հարցին, թե երեկվա արված հայտարարությունը համարում է վիրավորանք որևէ մեկի հասցեին, Ալեքսանյանը պատասխանեց՝ «Վիրավորական բառը ոչ, ես դա համարում եմ անընդունելի վարքագիծ հանրության նկատմամբ, ի՞նչ են մարդիկ մտածում իրենց մասին երբ նայում են, չէ՞ որ նրանք ընտրվել են, որ իրենց անելիքով մարդկանց վստահություն ներշնչեն և ոչ թե բոլորովին հակառակը»,- ասաց Ալեքսանյանը։

Մանուշակ Մելքոնյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի