copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 23:19 16-09-2025

Իրանն ու Ռուսաստանը գրոհային գործողություններ են մշակել «Արևմուտք-2025»-ի շրջանակում

Իրանի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումները «Արևմուտք-2025» զորավարժությունների շրջանակում գրոհային գործողություններ են մշակել։

Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժարանում «Արևմուտք-2025» համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլի անցկացման ընթացքում մարտավարական օդային դեսանտի գլխավոր ուժերը, միավորվելով առաջատար խմբերի հետ, բնակավայրում ջախջախել են հակառակորդին և անցել տեղանքը պահելու գործողությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեսանտային ստորաբաժանումները կվադրոցիկլներով, որոնց վրա տեղադրված են «Պլամյա» հաստոցավոր ավտոմատ նռնականետներ, իրանական հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ, հետախուզական անօդաչուների և հարվածային FPV-դրոնների աջակցությամբ զորաշարժ են իրականացրել բնակավայրի ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին