copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:09 18-06-2022

Պենտագոնը կասեցրել է MQ-1C Grey Eagle գրոհային ԱԹՍ-ների մատակարարման մասին Սպիտակ տան ծրագիրը․ Reuters


Ջո Բայդենի վարչակազմի` Ուկրաինային չորս խոշոր հարձակողական անօդաչու թռչող սարքեր վաճառելու պլանը հետաձգվել է այն մտավախության պատճառով, որ նրա հսկողության բարդ սարքավորումները կարող են հայտնվել թշնամու ձեռքում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Պենտագոնի պաշտպանական տեխնոլոգիաների անվտանգության վարչությունը մերժել է Սպիտակ տան կողմից հաստատված ծրագիրը, հայտնել են գործակալության երեք զրուցակիցներ։

Ուկրաինային չորս MQ-1C Gray Eagle անօդաչու վաճառելու ծրագրի մասին, որոնք կարող են զինված լինել Hellfire հրթիռներով, հայտնել էր Reuters-ը հունիսի սկզբին:

Անօդաչու թռչող սարքերի արտահանման դեմ առարկությունները ծագել են այն մտավախությունների պատճառով, որ ռադարը ու հսկման սարքավորումները կարող են անվտանգության սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների համար, եթե այն ընկնի Ռուսաստանի ձեռքը:
Այս նկատառումը անտեսվել է սկզբնական քննարկման ժամանակ, ասում են աղբյուրները, բայց կրկին ի հայտ է եկել անցյալ շաբաթվա վերջին Պենտագոնում կայացած հանդիպումներում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել