Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 10:19 14-09-2025

Սիմոն Բաբայանը վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում

Քվեարկությանը մասնակցած 1411 փաստաբանների 98 տոկոս (1383) կողմ ձայներով Սիմոն Բաբայանը 4 տարի ժամկետով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում:

Այս մասին հայտնում է Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։

«Փաստաբանական համայնքն այս ընտրությամբ իր գնահատականն է հայտնել Սիմոն Բաբայանին՝ նախորդ չորս տարիների աշխատանքի համար և իր վստահությունը՝ հետագա գործունեության համար, որը պարտավորեցնող է:

Ինչպես միշտ, փաստաբաններն ընտրեցին անկախությունը, միասնականությունը, ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու ուղղությունը:

Շնորհավորում եմ Սիմոն Բաբայանին և բոլոր փաստաբաններին»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել