Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:18 12-05-2022

Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահի պաշտոնում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 21-րդ համագումարի ավարտին տեղի ունեցան ԱՏՁՄ վարչության և նախագահի ընտրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահի պաշտոնում վերընտրվել է Ալեքսանդր Եսայանը։

«Մեծ պատիվ է ԱՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվելը։ ԱՏՁՄ-ն Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական միությունն է` 120-ից ավել անդամներով։ Մեր գործունեությունն ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ` կրթությունից մինչև թվայնացում և ռազմարդյունաբերություն, ուստի միությունը եզակի դերակատարում ունի։ Այս տարի շուրջ 20 նախագծեր ենք իրականացնելու, այդ թվում` ավանդական ԴիջիԹեք ցուցահանդեսը և համագումարը, որոնց ընթացքում սպասում ենք տեխնոլոգիական ոլորտում մեծ ներդրում ունեցող հյուրերի արտերկրից», - նշեց ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Ձայների մեծամասնությամբ ԱՏՁՄ վարչության անդամ ընտրվեցին Արմեն Քոչարյանը (VOLO), Արման Պողոսյանը (Instigate), Արտավազդ Մինասյանը (Krisp), Խաչատուր Նազարյանը (VMWare), Գևորգ Սաֆարյանը (LimeTech), Վահագն Պողոսյանը (E-Hayq), Սաթենիկ Մնացականյանը (Leviathan), Մանուկ Հերգնյանը (Granatus Ventures), Հայկ Եսայանը (Telecom Armenia), Սոֆի Մեհրաբյանը (Macadamian AR), Արտակ Չոպուրյանը (Instigate Mobile), Գոռ Վարդանյանը (Fimetech)։ Վարչության վերստուգող է ընտրվել Արման Աթոյանը (X-Tech)։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել