copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 21:03 12-09-2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Իսրայել և Մեծ Բրիտանիա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 13-18-ը պաշտոնական այցերով կմեկնի Իսրայել և Մեծ Բրիտանիա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։

Իսրայելում նա ուրվագծելու է Ամերիկայի առաջնահերթությունները Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության համատեքստում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում անվտանգության ավելի լայն խնդիրներում՝ վերահաստատելով ԱՄՆ-ի հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը։

Պետքարտուղարը կընդգծի նաև ընդհանուր նպատակները՝ թույլ չտալ ՀԱՄԱՍ-ի վերադարձը Գազա և ապահովել բոլոր պատանդների վերադարձը։

Այնուհետև պետքարտուղարը կմեկնի Մեծ Բրիտանիա՝ միանալու ԱՄՆ նախագահի պատվիրակությանը նրա երկրորդ պետական այցի ընթացքում։ Ռուբիոն հանդիպելու է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերի հետ։

Քննարկվելու են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համագործակցությունը գլոբալ կարևորագույն հարցերում, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումը, Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը, ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատումը, Գազայի հատվածում հրադադար հաստատումը, ինչպես նաև Չինաստանի հետ մրցակցությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ