Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:35 03-05-2025

Ռուսներն ակնկալում են, որ Մարկո Ռուբիոն կմասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթին

Կրեմլը տեղեկություն չունի ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի՝ մայիսի 9-ին Մոսկվա, Հաղթանակի շքերթին հնարավոր այցելության մասին։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Շքերթի օտարերկրյա հյուրերի ցուցակը երկուշաբթի ճեպազրույցում կներկայացնի նախագահի օգնական Յուրի Ուշակովը»,- ավելացրել է Պեսկովը։

Ավելի վաղ ռուսական «Звезда» հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Հաղթանակի զորահանդեսին Ռուսաստանի մայրաքաղաքում կարող են մասնակցել ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ներառյալ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։