Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:30 12-09-2025

Ալեն Սիմոնյա՛ն, կեցցե՛ս․ քեզնից էս կարգի լուրջ հումոր չէի սպասում․ հարցում

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի։

«Կան որոշ անհատներ, որոնք որ տեղ են փնտրում այլ քաղաական ուժերում և ապագա խորհրդարանում հայտնվելու համար, իսկ ՀՀ պառլամենտում այլևս ընդդիմություն գոյություն չունի»,- ասաց Սիմոնյանը։

Ըստ նրա՝ խոհրդարանի ներկա ընդդիմությունն անգամ 7 հոգի փողոցում չի կարողանալու հավաքել՝ վստահեցնելով, որ իր նկարը փողոցում դնելու դեպքում դրա շուրջն ավելի շատ մարդ կհավաքվի։ «Իրենք քաղաքական դիակներ են, սնանկ են, բանկրոտ են, ասելիք չունեն, օրակարգ չունեն։ Եթե իրենց միակ օրակարգն իշխանության օրակարգին ասելն է՝ «սուտ է, չեմ հավատում», դա օրակարգ չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե իմանաք Ալեն Սիմոնյանի նկարն ինչ-որ տեղ դրված է, կհավաքվե՞ք դրա շուրջը»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ Ալեն Սիմոնյանն իրենց չի հետաքրքրում։

«Չէ, դրա կարիքը չկա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գուցե մտերիմները հավաքվեն։ «Իհարկե ոչ, հավաքվենք ինչ անենք, դե կարող ա մոտիկ մարդիկ հավաքվեն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ կեցցե Ալեն Սիմոնյանը, որ նման լուրջ հումոր է արել։ «Չեմ հավաքվի, ինձ հետաքրքիր չի ինչ-որ մեկի նկարի շուրջ հավաքվել, կապ չունի Ալեն Սիմոնյանն ա, Աղվան Վարդանյանն ա։ Ես իրենից չէի սպասում էս կարգի լուրջ հումոր»,- ասաց նա։

«Իր ա համար ոչ մի դեպքում չեմ հավաքվի, չարժի, որպես մարդ էլ իրան չեմ հավանում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ