Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 12-09-2025

Ալենը ղալաթ ա անում․ ադրբեջանցու անունը լսում եմ, ջանս քոր ա ընկնում, ուր մնաց բենզին առնեմ․ հարցում

Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում՝լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ շատ կարճ ժամանակում հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ առևտուր են անելու։

«Ձևավորվելու է միասնական շուկա, մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքներն էլ լինելու են Բաքվի և ադրբեջանական մյուս քաղաքների խանութներում։ Հայերը գնալու են, բենզինն ավելի էժան առնեն, գան, որովհետև էդպես ձեռնտու է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Կգնե՞ք ադրբեջանական բենզին, եթե անգամ դա էժան լինի»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին Հայաստանում հիմա էլ ադրբեջանական ապրանքներ կլինեն։

«Իմս գազով ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ խաղաղությունն էլ է կեղծ։ «Այ մարդ ադրբեջանցու անունը որ լսում եմ ջանս քոր ա ընկնում, դրանց անունը մի տվեք։ Ղալաթ ա անում ասողը, ոչ մի խաղաղություն չի լինելու, ոչ մի առևտուր չի լինելու։ Քանի սրանք սենց այլանդակություններով են զբաղված նորմալ բան չի ստացվելու»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ադրբեջանցիները թշնամիներ են։ «Երբեք, մեր թշնամիներն են։ Էս ինչ գործ բռնել են Ադրբեջանի հետ անընդունելի է։ Ես չեմ հավատում իշխանությանը, բոլորն էլ ստախոս են»,- ասաց նա։ «Բայց խի ես կարծում, որ ստեղ միրգը, բանջարեղենը մտնում ա ադրբեջանական չի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։ Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի