Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:14 23-07-2024

Ալիևը «ղալաթ» է անում․ հարցում՝ ադրբեջանցիների՝ ՀՀ-ում ապրելու պահանջի մասին

Օկուպացված Շուշիում օրերս մեկնարկած Գլոբալ Մեդիա համաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը իրենց «պատմական հողն» է, և իրենք Երևանից հստակ պատասխան են ակնկալում՝ ինչպես կարող են ադրբեջանցիները վերադառնալ այստեղ բնակվելու կամ ուղղակի զբոսնելու։

Oragir.News-ը անցորդներց հետաքրքրվել է՝ ինչպես են վերաբերվում Ալիևի հայտարարությանը և արդյո՞ք Հայաստանի իշխանությունը կհամաձայնվի Ադրբեջանի ղեկավարի հետ և թույլ կտա ադրբեջանցիներին բնակվել ՀՀ-ում։

Հարցված քաղաքացիները դեմ էին ադրբեջանցիների հետ ապրելուն՝ առաջ բերելով 44-օրյա պատերազմի հետևանքները։

Երկու տղամարդ մեր հարցին ի պատասխան ասացին․ «Ալիևը ղալաթ է անում, չպետք է տույլ տալ»։

«Շատ վատ, Ալիևը ո՞վ է, որ ասի ադրբեջանցիները գան այստեղ ապրեն»,- այսպես պատասխանեց քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը գուցե չհամաձայնվի։

Մի կին էլ մեր հարցին պատասխանեց հարցով․ «Իսկ ինչո՞ւ հայերը չեն գնում Բաքու ապրելու, մեր իշխանությունները պետք է պահանջեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ