copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 18:52 11-09-2025

Թրամփի խնդրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել 52 բանտարկյալի

Բելառուսի իշխանություններն ազատ են արձակել տարբեր ազգությունների 52 բանտարկյալի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքից հետո: Բանտարկյալները ԱՄՆ պատվիրակության հետ տեղափոխվել են Լիտվա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Վիլնյուսում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը:

Դոնալդ Թրամփն ավելի վաղ բանտարկյալների ազատ արձակման հարցով դիմել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ի պատասխան Լուկաշենկոյի ժեստի՝ ԱՄՆ-ն կմեղմացնի Բելառուսի ազգային ավիաընկերության՝ Բելավիայի նկատմամբ պատժամիջոցները:

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան բանտարկյալների ազատ արձակումն անվանել է «մեծ դիվանագիտական հաղթանակ Միացյալ Նահանգների և մեզ բոլորիս համար»:

Ըստ ԲելՏԱ լրատվական գործակալության՝ ազատ արձակվածների թվում, բացի ԱՄՆ քաղաքացիներից, կան նաև Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի 14 քաղաքացիներ:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպում էր ունեցել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջոն Քոուլի հետ: Կողմերը քննարկել են Բելառուսում բանտարկված քաղաքական գործիչների ազատ արձակման հարցը։

Ջոն Քոուլն Ալեքսանդր Լուկաշենկոյին էր փոխանցել Դոնալդ Թրամփի նամակը: Լուկաշենկոն շնորհակալություն էր հայտնել Թրամփին աշխարհի տարբեր մասերում խաղաղության հաստատման ուղղությամբ նրա ջանքերի համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ