Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:28 25-11-2023

Իսրայելն այսօր ևս 42 պաղեստինցի բանտարկյալի ազատ կարձակի

Իսրայելի բանտերի վարչությունը ստացել է 42 պաղեստինցի բանտարկյալի անուններով ցուցակ, որոնք պետք է շաբաթ՝ նոյեմբերի 25-ին, ազատ արձակվեն ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի շրջանակներում։

Ինչպես հաղորդում է Kan ռադիոկայանը, վարչությունն արդեն սկսել է նրանց ազատ արձակման նախապատրաստական աշխատանքները։

Աղբյուրը հաղորդում է նաև, որ ՀԱՄԱՍ-ն իր հերթին պատրաստվում է նոյեմբերի 25-ին ազատ արձակել 14 իսրայելցի պատանդի։

Հիշեցնենք, որ նախօրեին պաղեստինցի արմատականներն ազատ էին արձակել 13 իսրայելցու, այդ թվում՝ չորս երեխայի, ինչին ի պատասխան Իսրայելն ազատ էր արձակել 39 պաղեստինցի բանտարկյալի՝ 24 կնոջ և 15 դեռահասի։ Պատանդների ու բանտարկյալների փոխանակումն իրականացվել է երեք պաղեստինցի մեկ իսրայելցու դիմաց հաշվարկով։

Բացի այդ, միևնույն ժամանակ ազատ է արձակվել նաև 11 օտարերկրացի, որոնց վրա պայմանավորվածության պայմանները չէին տարածվում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել