copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 13:30 10-09-2025

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին:

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ-ի կողմից Հայաստանի իրավապահ համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար:

ԵԽ նախագահը նույնպես շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ պատրաստակամության և բազմաբնույթ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քննիչների կարողությունների զարգացման ծրագրերը, անդրադարձ է կատարվել համագործակցության խորացման ուղղություններին, մասնավորապես՝ կիբեռհանցագործությունների կանխարգելման և բացահայտման, երեխաների և անչափահասների պաշտպանութան համակարգի կատարելագործման, Քննչական կոմիտեում նորանոր տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ:

Կողմերն արձանագրել են, որ Քննչական կոմիտեի և ԵԽ գրասենյակի միջև կա համագործակցության ամուր հիմք՝ նոր նախաձեռնությունների համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննիչների մասնագիտական կարողությունների կատարելագործման ուղղությամբ համատեղ դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել