copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 18:39 08-09-2025

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, ում դիվանագիտական ծառայությունը ՀՀ-ում ավարտվում է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հետևողական ջանքերի և անձնական ներդրման համար, ինչի մասին վկայում է երկու երկրների իրավապահ մարմինների միջև վերջին տարիներին խորացող համագործակցությունը:

Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է, որ անդրազգային բնույթի հանցագործությունների՝ հատկապես թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում գործադրվող համատեղ ջանքերը, ինչպես նաև երկկողմ համագործակցության ճկուն մեխանիզմները նպաստել են իրավական խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակմանը և դրանց արդյունավետ լուծմանը:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին՝ համագործակցության բոլոր ոլորտներում ունեցած առաջընթացի համար:

Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ երկու երկրների քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և քննչական հանձնարարությունների կատարման օպերատիվության բարձրացման ուղղությամբ իրականացվել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը