copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 15:20 09-09-2025

Հերթական սկանդալը․ ոստիկանին ծեծելու համար կալանավորվել է Դաշտի ՔՊ-ական գյուղապետի հայրը

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

Հերթական սկանդալը․ ոստիկանին ծեծելու համար կալանավորվել է Դաշտի ՔՊ-ական գյուղապետի հայրը

Խոյ խոշորացված համայնքի Դաշտ բնակավայրի ՔՊ-ական համայնքապետ Սերոժ Գեւորգյանի հայրը՝ Հարություն Գեւորգյանը, ծեծկռտուք սարքելու եւ ոստիկանության աշխատակցին հարվածելու համար կալանավորվել է։

Ինձ հետ զրույցում Դաշտի բնակիչները պատմեցին, որ ՔՊ-ական գյուղապետի հայրն ու հորեղբայրն են իրար «փոր թափել», իսկ ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկաններն են Սերոժ Գեւորգյանի հոր թիրախում հայտնվել։

Երբ իրավապահները փորձել են հանդարտեցնել վիճաբանող կողմերին եւ բերման ենթարկել ծեծկռտուքի մասնակիցներին, Հարություն Գեւորգյանը, որպես իշխանության ներկայացուցչի հայր, դուխավորվել է, ու հարձակվել ոստիկանի վրա, հրել եւ հարվածել նրան։

Ներքին գործերի նախարարությունից ինձ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել Դաշտ գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։

«Անմիջապես նշված վայր է մեկնել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ խումբն ու Պարեկային ծառայության կարգախմբեր։
Խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին»,-ասաց մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Քննչական կոմիտեից նույնպես հաստատեցին՝ քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է մեկ անձ, երեք ձերբակալվածները ազատ են արձակվել։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը մի խումբ անձանց կողմից) և 452-րդ հոդվածի 3-դդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»,-ասացին ՔԿ-ից:

Հիշեցնենք, օրեր առաջ էլ Խոյ խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ազգականներն էին ձերբակալվել պարեկային ծառայող Սմբատ Կնյազյանին ծեծելու համար։ Ձերբակալվելածների թվում էին Լյուդվիգ Յայլոյանի եղբայրը՝ Մարգար Յայլոյանը, աներորդին եւ երկու որդիները՝ Գրիշա եւ Էրիկ Յայլոյանները:

Փաստորեն ՔՊ-ականները ամենուր փորձում են գործել օրենքից վեր՝ հենվելով իշխանության տված «դուխի» վրա։ Ոստիկանին հարվածելը կամ օրենքը խախտելը դառնում է սովորական երեւույթ, եթե դա անում են իշխանության ներկայացուցիչների հարազատները։ Սա ոչ միայն խարխլում է պետական ինստիտուտների հեղինակությունը, այլ նաեւ վտանգավոր ուղերձ է հասարակությանը․ եթե իշխանական թիմում ես, ապա կարող ես ամեն ինչ անել, եւ մնալ անպատիժ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր