copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 18:59 08-09-2025

Բացատրեք, որ չի՛ կարելի կնոջ մասին այդպիսի բառապաշարով ու բովանդակությամբ խոսել. Թովմասյանը դիմել է Հովհաննիսյանի մորը

Թագուհի Թովմասյանը դիմել է Արթուր Հովհաննիսյանի մայրիկին.

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դաստիարակությամբ զբաղվելու ժամանակն արդեն վաղուց անցել է։ Բայց ես ստիպված եմ դիմել իր մայրիկին․

Տիկի՛ն Հովհաննիսյան, նստե՛ք ձեր որդու հետ և բացատրեք, որ չի՛ կարելի կնոջ մասին այդպիսի բառապաշարով ու բովանդակությամբ խոսել։ Հասկացրե՛ք նրան, որ ընտանիք ունեցող մարդու համար դա անպատվություն է։ Որպես մայր արեք դա...

Իսկ թմրանյութի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի մասին միայն հետևյալը. նա ոչ միայն քաղաքական մշակույթի բացակայության մարմնավորումն է, այլ նաև՝ անպատասխանատվության։
Դատարաններում բազմիցս ապացուցվել է, որ նա դատավճռով հաստատված զրպարտիչ է։ Եվ ես վստահեցնում եմ՝ իր հնչեցրած ամեն ստի համար նա պատասխան է տալու։ Իրենով կզբաղվեն իրավաբանները։

Ես Հյուսիսային պողոտայում տուն չունեմ
Ես 4 տուն չունեմ: Ինչ ունեմ, հայտարարագրված է տասնյակ տարիներ առաջ հիփոթեքով գնված:

Նրա տարածած ստերը պետք է դադարեն թունավորել հասարակական դաշտը։
Խորհրդարանը պիտի ազատ լինի խուլիգանությունից, ստից և անհիմն մեղադրանքներից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը