Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:42 17-04-2023

Գնահատականը իմ բառապաշարով կտամ երեկոյան եթերում, դուք կուլտուրական կայք եք. Վարդան Ղուկասյան

«Տիգրան Արզաքանցյանը հաղորդում է տվել իմ վրա, և դրա հիման վրա էլ նախաքննական մարմինը ձերբակալել է Արտակ Գալստյանին և Արման Մկրտումյանին, հիմա էլ տանում են կալանքի, մեղադրանքը՝ շորթում։ Նախաքննական մարմին կոչվածը՝ «Արգիշտի հիմնարկ»»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ այն մեղադրանքը, որ իրենք գումար են պահանջել «Դիվա» գիշերային ակումբից, ամբողջովին ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը․ «Այն, ինչ գրված է Տիգրան Արզաքանցյանի ցուցմունքի մեջ, ես երեկոյան իմ հաղորդման ժամանակ հրապարակելու եմ այդ տեքստը, չնայած նրան, որ ինձ ասացին, որ դա նախաքննական գաղտնիք է, բայց ինձ մոտ նախաքննական գաղտնիք գոյություն չունի։ Ինչ այնտեղ գրված է, ես դրա պատասխանը իմ եթերի ժամանակ կտամ։ Այս ամենը սարքած է, կեղծիք և վրեժխնդրություն է Արտակ Գալստյանի նկատմամբ, որովհետև ժամեր անց ես կհրապարակեմ փաստաթղթեր՝ ֆոտո, վիդեո, որի պատճառով Արտակ Գալստյանին ձերբակալել են»,-ասաց նա։



Ղուկասյանն ասաց, որ Արտակ Գալստյանին պետք է ձերբակալեին դեռ ավելի շուտ՝ Դուբայից վերադառնալիս․ «Այնպես ստացվեց, որ նրանք արդեն տեղեկացված էին, որ այն, ինչ նա Դուբայից բերել է իր հետ, այդ մատերիալը ես արդեն ունեմ, այդ պատճառով օդանավակայանում ձերբակալելն արդեն իմաստ չի ունեցել։ Հիմա ձերբակալել են՝ որոշելով նախ գնալ գործարքի, որ հանկարծ այն, ինչ ես այսօր հրապարակելու եմ, այդ բազմաբովանդակ, էպիզոդներով հարուստ իրական հանցագործությունը պաշտոնատար անձանց վերաբերյալ չհրապարակեմ, սակայն դրա մասին մենք ավելի վաղ հաղորդում տվել էինք, բայց ահագին բան կա, ինչից Արգիշտը խաբար չի։ Քանի որ այդ գործով զբաղվում է ո՛չ Արգիշտի հիմնարկը։ Արգիշտն այսօր պաշտպանում է վովա-մովա երևույթին»։

Նա, անդրադառնալով Արզաքանցյանից գումար վերցնելուն, ասաց․ «Արզաքանցյանն այն անձնավորություն է, որ ով իր հետ բառ պետք է փոխանակի, արդեն հիվանդ մարդ է։ Չի կարող նորմալ մարդը Տիգրան Արզաքանցյանի հետ խոսել։ Նա սնանկ ճանաչված անձնավորություն է, նրանից ո՞վ պետք է գումար ուզի, այն էլ 150․000 դոլար։ Արզաքանցյանը ալամ աշխարհին պարտք է։ Սա է ամբողջ քրեական գործի հիմքը։

Մյուսը՝ «Դիվա» գիշերային ակումբն է, որ իբրև թե Արման Մկրտումյանը պահանջել է 60, 80 կամ 100 հազար դոլար, բայց նա 100%-ով նման բան չի արել։ Ասում են՝ Արման Մկրտումյանը գիշերային ակումբից կադրեր է նկարահանել և փոխանցել է Վարդան Ղուկասյանին։ Տպավորություն է, որ Մկրտումյանը մտել է լուրջ ռազմական օբեկտ և կադրեր արել զինտեխնիկայի և սպառազինության և փոխանցել ինձ։ Վարդան Ղուկասյանը չի թողնում ղումար խաղան, չի թողնում սիգարետ ու պլան ծխեն, չի թողնում գնան գիշերային ակումբ, որովհետև դրանից իրենք տանն էլ ունեն, այսինքն՝ այս մեղադրանքը կատարյալ աբսուդ է։

Գնահատականը իմ բառապաշարով կտամ երեկոյան եթերում, դուք կուլտուրական կայք եք, ես իմ լեքսիկոնը չեմ ուզում ձեզ մոտ ցույց տամ»,-ասաց նա։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից