copy image url
Ավելին 11 ամիս առաջ - 23:45 08-09-2025

Տղամարդկանց մասնակցությունը տնային գործերին նվազեցնում է կանանց դեպրեսիայի ռիսկը

Յոնսեյի համալսարանի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդկանց ակտիվ մասնակցությունը տնային գործերին ուղղակիորեն բարելավում է նրանց կանանց հոգեկան առողջությունը:

Հետազոտության տվյալներով՝ եթե ամուսինը կանոնավոր կերպով օգնում է տան աշխատանքներում, կնոջ մոտ դեպրեսիայի առաջացման հավանականությունը նվազում է մոտ 18%-ով։

Գիտնականները վեց տարվա ընթացքում ուսումնասիրել են 9000 ամուսնացած կանանց և արձանագրել, որ պարտականությունների համաչափ բաշխումը նվազեցնում է հոգեբանական ճնշումը և օգնում պահպանել աշխատանքի ու անձնական կյանքի հավասարակշռությունը։

Միևնույն ժամանակ, հավասարությունից դեռևս հեռու ենք․ կանայք միջինում օրական մոտ 2.5 ժամ են անցկացնում տնային գործեր անելով, մինչդեռ տղամարդիկ՝ ընդամենը 35 րոպե։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը